Ուսման Դեմբելեն մարզվում է անհատական ծրագրով

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն Ֆրանսիայի հավաքականի հետ է, բայց վնասվածքի պատճառով մարզվում է անհատական ծրագրով։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ձախ ազդրի վնասվածքից, որը ստացել էր շաբաթ օրը Լիգա 1-ի «Թուլուզի» դեմ խաղում (6-3)։ Ակնկալվում է, որ խաղացողը կկարողանա վերադառնալ թիմային մարզումներին մեկ շաբաթվա ընթացքում։

Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Իսլանդիայի դեմ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։