Մանուել Ականջին հայտնել է, թե ինչու է որոշել լքել «Մանչեսթեր Սիթին»

«Ինտերի» պաշտպան Մանուել Ականջին հայտնել է, թե ինչու է որոշել լքել «Մանչեսթեր Սիթին»։

«Թիմում կային վեց կենտրոնական պաշտպաններ։ Պեպ Գվարդիոլան մեզ բացահայտ ասաց, որ մեզանից ոչ մեկի համար հեշտ չի լինի կանոնավոր խաղաժամանակ ստանալը։ Իրավիճակը իդեալական չէր, բայց ես լավ գիտակցում էի, որ տեղի համար մեծ մրցակցություն կար», – Ականջիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ականջին «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Պաշտպանը անցկացրել է 136 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։