Կազեմիրոն առաջարկ է ստացել «Ալ-Նասրից»

Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն առաջարկ է ստացել «Ալ-Նասրից»։ Սակայն 33-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է, որ չի ցանկանում այս տարի լքել «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ վճռականորեն տրամադրված է ընդգրկվել Բրազիլիայի հավաքականում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության համար։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Միևնույն ժամանակ, Կազեմիրոն չի բացառում հաջորդ տարի Սաուդյան Արաբիա տեղափոխվելը՝ «Օլդ Թրաֆորդում» գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Նշենք, որ Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի վերջին երեք խաղերից յուրաքանչյուրում մեկնարկային կազմում էր։ Բոլոր դեպքերում բրազիլացին փոխարինվել է երկրորդ խաղակեսում։