«Ատլետիկին» թույլ չեն տվել գրանցել Էմերիկ Լապորտին

«Ատլետիկի» մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբին թույլ չեն տվել գրանցել պաշտպան Էմերիկ Լապորտին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական ակումբը ավարտել է «Ալ-Նասրի» պաշտպանի տրանսֆերը, սակայն սաուդյան ակումբը չի կարողացել ժամանակին իշխանություններին ուղարկել գործարքի մասին տեղեկատվություն։

Այսօր «Ատլետիկը» հաստատել է, որ ՖԻՖԱ-ն հրաժարվել է գրանցել ֆուտբոլիստին՝ չնայած Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կողմից բացառություն անելու խնդրանքին։

«Ատլետիկը» կշարունակի փնտրել տարբերակներ, որոնց դեպքում իրեն թույլատրվելու է գրանցել ֆուտբոլիստին։