Ջեյմի Վարդին նոր ակումբ ունի

Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին պայմանագիր է կնքել «Կրեմոնեզեի» հետ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ջեյմի Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից։ 2024/25 մրցաշրջանում անգլիացին 35 խաղում խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։