Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելլին ցանկանում է «Միլան» – «Կոմո» հանդիպումը անցկացնել Ավստրալիայում։
«Ես մնում եմ չափավոր դրական, չնայած այս հարցի վերաբերյալ որոշ վերապահումների։ Դեռևս առաջընթաց չկա, մենք դեռ սպասում ենք ՈՒԵՖԱ-ի հաստատմանը, որը, հուսով ենք, կգա ամսվա վերջին։ Խոսքը մրցաշրջանի 380 խաղերից ընդամենը մեկ խաղի մասին է։
Հասկանում եմ, որ սա հեշտ ճանապարհ չէ։ Մենք ունենք իտալական ֆուտբոլի մեծ երկրպագուների բազա, և որպես լիգա մենք պատասխանատվություն ունենք բարձրացնելու ապրանքի մասին իրազեկվածությունը այն երկրներում, որտեղ պահանջարկ կա։ Եկեք մի փոքր էլ սպասենք», – Սիմոնելիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Ա Սերիայի 24-րդ տուրի «Միլան» – «Կոմո» հանդիպումը նախատեսված է 2026 թվականի փետրվարի 8-ին։