Դին Հոյսեն․ «Տրիբունաներից հնչող սուլոցներն ինձ վրա բացարձակապես չեն ազդել»

«Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը հիշում է, թե ինչպես են իրեն սուլել Հոլանդիայի դեմ խաղի ժամանակ։ Թիմերը հանդիպել են մարտ ամսին՝ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում։ Երկխաղյա հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, և «Ֆուրիան Ռոխան» ավելի ճշգրիտ է եղել 11 մետրանոց հարվածաշարում։

Ֆուտբոլիստը ծագումով հոլանդացի է, ծնվել է Ամստերդամում և մանկուց ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։ Խաղացողը որոշել է խաղալ Իսպանիայի հավաքականում, որի համար նրան սուլել են հոլանդացի երկրպագուները։

«Տրիբունաներից սուլոցները ինձ վրա բացարձակապես չեն ազդել։ Ավելին, ես դա նույնիսկ դրական բան եմ համարում, եթե մարդիկ նեղված են և սուլում են քեզ», – 20-ամյա կենտրոնական պաշտպանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Դին Հոյսենը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել «Բորնմութից» անցյալ ամռան սկզբին։