Լուիշ Ֆիգուն նշել է, թե որ ակումբում է երազել հանդես գալ

Պորտուգալացի հարձակվողական կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խաղացել է աշխարհի լավագույն ակումբներից մի քանիսում, և նրա տեղափոխությունը «Բարսելոնայից» «Ռեալ Մադրիդ» մինչ օրս վրդովմունք է առաջացնում կատալոնական գրանդի երկրպագուների սրտերում:

Ինչպես ինքն է խոստովանել Ֆիգուն, նա իրականում երազում էր խաղալ մեկ այլ իսպանական ակումբում:

«Ես ուզում էի խաղալ «Ատլետիկոյի» կազմում՝ նրանց խաղային փիլիսոփայության, ոճի, մարզադաշտի և մթնոլորտի պատճառով: Երբ մենք խաղում էինք «Ատլետիկոյի» դեմ, խաղը միշտ մթնոլորտային էր», – Ֆիգոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը:

Հիշենք, որ Լուիշ Ֆիգուն իր կարիերան ավարտել է 2009 թվականին իտալական «Ինտերում»: