«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ վինգեր Լամին Յամալը վստահ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակն է նվաճել «Ոսկե գնդակը»։․
«Չեմպիոնների լիգան հաղթելը «Բարսելոնայի» համար աներևակայելի ձեռքբերում կլինի։ Իսկ անհատական տեսանկյունից՝ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», և ով հակառակը պնդի, պարզապես ստում է։
18 տարեկանում թեկնածուների ցանկում լինելը արդեն մեծ հաջողություն է, ու ես հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- նշել է 18-ամյա տաղանդը, որը ներառվել է 2024/25 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկում։