Ո՞ր համարի մարզաշապիկով հանդես կգա Ջանլուիջի Դոննարուման «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» նոր դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման հանդես կգա 25 համարի մարզաշապիկով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալացի դարպասապահի համար սա կարիերայում առաջին դեպքն է, երբ նա խաղալու է այս համարի ներքո։

Հիշեցնենք, որ մինչև այժմ «Սիթիում» այդ համարով խաղում էր պաշտպան Մանուել Ականջին, որը 2022/23 մրցաշրջանից հետո տեղափոխվեց «Ինտեր»։