«Նրա ներդրումը երբեք չի մոռացվի»․ «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն

Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պաշտոնապես լքել է «Մանչեսթեր Սիթին» և տեղափոխվել «Գալաթասարայ», հայտարարվել է երեքշաբթի օրը։ 34-ամյա ֆուտբոլիստը միացել է թուրքական ակումբին անվճար։

«Իլկայ-ը և «Մանչեսթեր Սիթին» հոմանիշներ են․ նա «Էթիհադին» բազմաթիվ գավաթներ է բերել, և նրա ներդրումը երբեք չի մոռացվի։ Ավելի կարևոր է, որ Իլկայը մեծ մարդ է՝ համեստ, խելացի և անձնուրաց։ Նա գիտի, որ մենք միշտ ուրախ կլինենք նրան այստեղ տեսնելու համար», – հայտարարության մեջ ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Հյուգո Վիանան։

աԻլքայ Գյունդողանը միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2016 թվականին։ 2023 թվականի ամռանը նա մեկնել է «Բարսելոնա», բայց մեկ տարի անց ևս վերադարձել է։