ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է հետաքրքիր տեսանյութ, որտեղ շվեդ լեգենդ Զլատան Իբրահիմովիչը մասնակցում է հետաքրքիր չելենջի։
Ֆուտբոլիստին ասում են․ «Զլատան, լռիր, մինչև չլսես ավելի լավ խաղացողի անուն»։ Սակայն Իբրահիմովիչը, իր անփոփոխ ոճին հավատարիմ, մնում է ինքնավստահ և հումորով լի՝ ակնարկելով, որ այդպիսի անուն պարզապես չկա։
— UEFA Champions League (@ChampionsLeague) September 2, 2025
Զլատանը, որն ավարտեց կարիերան 2023 թվականին, շարունակում է մնալ ամենաքննարկվող և հիշվող ֆուտբոլիստներից մեկը ոչ միայն իր խաղով, այլև յուրահատուկ ինքնավստահությամբ։