«Ինտերը» ցանկացել է 46 միլիոն եվրոյով ձեռք բերել «Էվերթոնի» հարձակվողին

«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերել «Էվերթոնի» խաղացող Իլիման Նդիայեի նկատմամբ։ Ներաձուրիները տրանսֆերային պատուհանի ժամանակ դիմել են «Էվերթոնին» 25-ամյա խաղացողի տրանսֆերի համար։

Լրագրող Պատրիկ Բոյլանդի խոսքով՝ իտալական գրանդը վինգերին գնահատել է 46 միլիոն եվրո, սակայն Լիվերպուլյան ակումբը առանց վարանելու մերժել է։

Իլիման Նդիայեն «Էվերթոն» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը ֆրանսիական «Մարսելից» 18 միլիոն եվրոյով։ Ընդհանուր առմամբ, սենեգալցին անգլիական թիմի կազմում անցկացրել է 43 խաղ՝ խփելով 13 գոլ, այդ թվում՝ երկու գոլ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երեք խաղերում։ Նդիայեի գինը հայտնի Transfermarkt կայքում կազմում է 22 միլիոն եվրո։