Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսները՝ սեպտեմբերի 5-ին և սեպտեմբերի 8-ին

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը։ Սեպտեմբերի 9-ին ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։

Ստորև ներկայացնում ենք նախախաղային ասուլիսների և մարզումների ժամանակացույցը․

Հայաստան – Պորտուգալիա․ 05.09.2025

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիս – ժամը՝ 12։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ։

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար – ժամը՝ 18։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիս – ժամը՝ 13։00, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ։

Հայաստանի ազգային հավաքականի մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար – ժամը՝ 19։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։

Հայաստան – Իռլանդիա . 08.09.2025

Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիս – ժամը՝ 13:15, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։

Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար – ժամը՝ 14:00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիս – ժամը՝ 12։15, վայրը՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահ։

Հայաստանի ազգային հավաքականի մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար – ժամը՝ 19։00, վայրը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։