«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքերին, որը Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիից (1-1) հետո ասել էր, որ եսասիրությունը խանգարել է «կապտանռնագույններին» հաջողության հասնել այս խաղում։
«Չեմ կարծում, որ արդյունքները եսասիրության պատճառով են, պարզապես դա մեր խաղը չէր։ Մենք նույն ինտենսիվությամբ չսկսեցինք, ինչպես ավարտեցինք, և լիովին կենտրոնացած չէինք։ Այո, Ֆլիկը ճիշտ է, որ մենք շատ սխալներ թույլ տվեցինք, և մենք պետք է բարելավենք մեր հմտությունները։
Մենք ինը հնարավոր միավորներից յոթը վերցրեցինք շատ դժվար խաղերում, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում։ Մենք նույնիսկ տանը դեռ չենք խաղացել, միայն դրսում», – Յամալի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։