«Ռեալ Մադրիդի» աստղային կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ինչպես սպասվում է, թիմի հայտացուցակում կլինի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղի համար։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին։ Այս մասին հայտնում է Madriduniversal.com-ը։
Ֆուտբոլիստն այժմ շարունակում է վերականգնվել ուսի վիրահատությունից, որը նա տարել էր հուլիսի կեսերին։ 22-ամյա անգլիացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արքայական ակումբ» 2023 թվականի ամռանը։ Անգլիացու ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 31 խաղում, խփել է 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։