«Ֆեներբախչեն» «Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ ավելի քան 24 միլիոն եվրո արժողությամբ։
Ինչպես հայտնում է լրագրող Օրացիո Ակոմանդոն, ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան վեց միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Այս պահին կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ո՛չ ֆուտբոլիստի, ո՛չ էլ նրա ներկայիս ակումբի հետ։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։