Լամին Յամալ․ «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով ձեզ հակառակն է ասում, ստում է»

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը խոսել է «Ոսկե գնդակի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Չեմպիոնների Լիգան «Բարսելոնայի» հետ նվաճելը աներևակայելի հիանալի կլիներ, և անհատապես յուրաքանչյուր խաղացող կցանկանար նվաճել «Ոսկե գնդակը»։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով ձեզ հակառակն է ասում, ստում է։ Այն փաստը, որ ես 18 տարեկանում «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում եմ, շատ բան է արժենում, և ես հույս ունեմ, որ այսպես կշարունակվի», – ասել է Յամալը RTVE-ին տված հարցազրույցում։

Անցյալ մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։