Մյունխենյան «Բավարիայի» երիտասարդ հարձակվող Յունա Կուսի-Ասարեն կարիերան կշարունակի Անգլիայում։ 18-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ միացել է Լոնդոնի «Ֆուլհեմին», տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Նախքան Անգլիա տեղափոխվելը շվեդ հարձակվողը նոր պայմանագիր է ստորագրել «Բավարիայի» հետ։ Կուսի-Ասարեն մյունխենյան համակարգին միացել է 2024-ի ձմռանը։ Այդ ընթացքում նա հանդես է եկել երկրորդ թիմում՝ 12 խաղում գրանցելով 2 գոլ և 2 գոլային փոխանցում։ Գլխավոր թիմում ֆուտբոլիստը մասնակցել է երկու հանդիպման՝ առանց արդյունավետ գործողությունների։
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Ֆուլհեմն» երեք տուրից հետո վաստակել է միայն 2 միավոր և ներկայումս 18-րդ հորիզոնականում է։