Իլկայ Գյունդողանը նոր ակումբ ունի

Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվում է «Գալաթասարայ»։ Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հաստատել է 34-ամյա գերմանացու տեղափոխությունը թուրքական Սուպերլիգայի ակումբ։

Երեքշաբթի օրը Գյունդողանը կժամանի Ստամբուլ և կստորագրի պայմանագիր «Գալաթասարայի» հետ, որը նախատեսված կլինի երկու մրցաշրջանի համար։ «Մանչեսթեր Սիթին» գերմանացուն կթողնի ազատ գործակալի կարգավիճակով։

«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած երկու ժամանակահատվածների ընթացքում Իլկայ Գյունդողանը խաղացել է 358 պաշտոնական խաղ։ Դրանցում կիսապաշտպանը խփել է 65 գոլ և կատարել 47 գոլային փոխանցում թիմակիցների համար։

«Գալաթասարայը» հաղթել է Սուպերլիգայի նոր մրցաշրջանի բոլոր չորս խաղերում և զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը