Այս ամռանը Իսպանիայի մրցավարական մարմինը վերակազմավորվեց՝ մրցավարության որակը բարձրացնելու նպատակով։ Սակայն «Ռեալ Մադրիդը» շարունակում է դժգոհել մրցավարությունից։
Շաբաթավերջին մադրիդյան ակումբի մի քանի գոլ չեղարկվեց, ինչի հետևանքով ակումբը կրկին կասկածի տակ է դրել VAR-ի արդարությունը։ «Ռեալի» դիրքորոշմամբ՝ մրցակիցներ «Բարսելոնան» և «Ատլետիկո Մադրիդը» ստանում են առավելություն վիճահարույց որոշումներից։
ESPN-ը, հղում անելով ակումբի աղբյուրին, նշում է, որ «Ռեալ Մադրիդը» հույս ունի՝ ժամանակի ընթացքում լարվածությունը մեղմվելու է։
Բացի այդ, տեղեկացվում է, որ «Ռեալ Մադրիդը» Եվրոպայի առաջատար հինգ լիգաներում առաջին տեղում է չեղարկված գոլերի քանակով՝ սկսած անցած մրցաշրջանից VAR-ի ներգրավմամբ