«Ինտերի» նախկին խաղացող Քրիստիան Վիերին կարծում է, որ այս ակումբը Իտալիայի առաջնության տիտղոսի գլխավոր հավակնորդն է, չնայած միլանցիները նախորդ մրցաշրջանում պարտվեցին «Նապոլիին»։
«Ես դեռևս «Ինտերին» համարում եմ ֆավորիտ։ Նրանք ունեն ամենաուժեղ կազմը։ «Նապոլին» հաղթեց նախորդ մրցաշրջանում, մինչդեռ ընդհանուր առմամբ պարտվեց «Ինտերին», – Քրիստիան Վիերիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
«Ինտերը» Իտալիայի Սերիա Ա-ի նոր մրցաշրջանը սկսեց «Տորինոյի» նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակով, սակայն երկրորդ փուլում ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուի թիմը անսպասելիորեն պարտվեց «Ուդինեզեին» 1-2 հաշվով։