Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը դադարեցրեց մոլդովական «Շերիֆի» կազմում վարձակալությունը և վերադարձավ իր նախկին թիմ՝ «Արարատ-Արմենիա», որի կազմում էլ կշարունակի կարիերան։ Լուրը հաստատել է Երևանի ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ինսայդեր, մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը տեղեկացրել էր, որ Սերոբյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Սլովակիայի «Ժիլինան», և ֆուտբոլիստը բանակցություններ էր վարում այդ թիմի հետ։