Ֆրանսիական «Մարսելը» պաշտոնապես հայտարարեց Բենժամեն Պավարի տեղափոխության մասին։ 29-ամյա ֆրանսիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանը Լիգա 1-ում կանցկացնի վարձակալությամբ։
«Մարսելը» Պավարի վարձակալության համար «Ինտերին» վճարել է 2,5 միլիոն եվրո և իրավունք ունի սեզոնի ավարտին գնել նրա ամբողջական տրանսֆերը՝ 15 միլիոն եվրոյով։
Ֆրանսիական ակումբը ձեռք է բերել նաև իտալացի պաշտպան Էմերսոն Պալմիերիին։ «Մարսելը» «Վեստ Հեմին» փոխանցել է 700 հազար եվրո, իսկ ևս 300 հազար եվրո լոնդոնյան ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։