Դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման արդեն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Առաջիկա ժամերի կամ նույնիսկ րոպեների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես կհայտարարի 26-ամյա Դոննարումայի՝ ՊՍԺ-ից տեղափոխության մասին։ Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոննարումման դուրս էր ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերից պայմանագրի երկարաձգման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո։
Մամուլը գրում էր, որ իտալացի դարպասապահը պահանջում էր չափազանց բարձր աշխատավարձ։ ՊՍԺ-ում չորս մրցաշրջանի ընթացքում Դոննարումման խաղացել է 161 խաղ, որոնցում բաց է թողել 156 գոլ։