«Միլանի» հարձակվողը տեղափոխվել է «Ֆուլհեմ»

Սամուել Չուկվուեզեն, ով կարող է խաղալ հարձակման երկու եզրերում, փոխել է թիմը։ «Ֆուլհեմը» հայտարարեց 26-ամյա նիգերիացու վարձակալության մասին «Միլանից»։

2025/2026 մրցաշրջանի ավարտին «Ֆուլհեմը» հնարավորություն կունենա գնել Չուկվուեզեին «ռոսոներիից»։ Չուկվուեզեն «Միլանի» կազմում խաղացել է երկու տարուց մի փոքր ավելի։ Այս ընթացքում ֆուտբոլիստը խաղացել է 70 պաշտոնական խաղ, խփել ութ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում իր թիմակիցներին։

«Ֆուլհեմը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։ Երեք տուրում Մարկո Սիլվայի թիմը վաստակել է երկու միավոր։