«Արսենալի» պաշտպանը տեղափոխվեց «Պորտու»

Պաշտպան Յակուբ Կիվյորը փոխել է ակումբը։ «Պորտուն» հայտարարել է 25-ամյա լեհի իրենց շարքերը տեղափոխության մասին։

«Պորտուն» Կիվյորին վարձակալությամբ է ձեռք բերել հետագա գնման իրավունքով։ Մինչ «Պորտու» տեղափոխվելը, Կիվյորը երկուսուկես տարի ներկայացրել է «Արսենալը»։ Այս ընթացքում լեհ ֆուտբոլիստը խաղացել է 68 պաշտոնական խաղ, որոնցում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Յակուբ Կիվյորին գնահատում են 28 միլիոն եվրո։