Բրիտանացի լրագրողը հեգնել է Էրիկ տեն Հագին

Հայտնի բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը մեկնաբանել է Լևերկուզենի «Բայերից» Էրիկ տեն Հագի անսպասելի պաշտոնանկությունը։ Լրագրողը հեգնական է արտահայտվել Էրիկ տեն Հագի պաշտոնանկության մասին։

«Ապշած եմ այս լուրից։ Կարծում էի, որ նրան կհեռացնեն առաջին խաղից հետո, այլ ոչ թե երկրորդից»,— գրել է Մորգանը իր սոցցանցի էջում։

Հոլանդացի մասնագետը դարձավ Բունդեսլիգայի պատմության առաջին մարզիչը, որը պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու տուր անց հեռացվել է աշխատանքից։

Հիշեցնենք, որ Մորգանը Քրիշտիանու Ռոնալդուի մտերիմ ընկերն է։ Նա բազմիցս քննադատել էր Տեն Հագին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Ռոնալդուին պահեստայինների նստարանին թողնելու համար։