«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Ասթոն Վիլա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», որտեղ 41 խաղում խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիացուն ձեռք է բերել «Բորուսիա Դորտմունդից» 2021 թվականին 85 միլիոն եվրոյով։
Սանչոն «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 83 հանդիպում՝ խփելով 12 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։