Անդրեա Բելոտին տեղափոխվեց իտալական մեկ այլ ակումբ

«Կոմոյի» հարձակվող Անդրեա Բելոտին միացել է «Կալյարիին»:

31-ամյա ֆուտբոլիստը, ով Իտալիայի հավաքականի կազմում 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն է, «Կոմոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով 2 գոլ։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստը անցկացրել է «Բենֆիկայում», որտեղ խաղացել է վարձավճարով։

Անդրեա Բելոտին իր կարիերայի ընթացքում Ա Սերիայում անցկացրել է 348 հանդիպում՝ խփելով 114 գոլ և կատարելով 32 գոլային փոխանցում։