«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի պաշտպան Էկտոր Ֆորտը տեղափոխվել է «Էլչե»։
Ակումբների միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 19-ամյա Ֆորտը անցկացրել է 17 հանդիպում և ստացել 2 դեղին քարտ։ Ֆորտի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։