«Լիվերպուլը» դարձել է Պրեմիեր Լիգայի ամենաշատ գումար ծախսող ակումբը մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Դա հնարավոր դարձավ «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի 144 միլիոն եվրոյով տրանսֆերի շնորհիվ։ Ակումբի ծախսերը աճեցին մինչև 483 միլիոն եվրո, ինչը թույլ տվեց «Լիվերպուլին» գերազանցել «Չելսիի» ռեկորդը (464 միլիոն եվրո 2023 թվականի ամռանը)։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» կազմը այս ամռանը համալրվեցին հետևյալ ֆուտբոլիստներով՝ Ֆլորիան Վիրց (125 միլիոն եվրո), Ուգո Էկիտիկե (95 միլիոն եվրո), Միլոշ Կերկեզ (46.9 միլիոն եվրո), Ջերեմի Ֆրիմպոնգ (40 միլիոն եվրո), Ջովաննի Լեոնի (31 միլիոն եվրո) և Արմին Պեչի (1.78 միլիոն եվրո)։