«Կոմոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է անգլիացի հարձակվող Դելե Ալիի հետ պայմանագրի խզման մասին՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
29-ամյա Դելե Ալին «Կոմո» է տեղափոխվել հունվարին։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Ալիին «Կոմոյում» անցկացրած ժամանակի համար և մաղթում է նրան հաջողություններ ապագայում», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ալին հայտարարել էր, որ մտածում է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ հենց այս հայտարարությունն էր, որ դուր չի եկել իտալական ակումբի մարզչական անձնակազմին։