Ալեքսիս Սանչեսը վերադարձավ Լա Լիգա

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսը պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա չիլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ալեքսիս Սանչեսը միացել է իսպանական թիմին որպես ազատ գործակալ։

Սանչեսի վերջին ակումբը «Ուդինեզեն» էր, որտեղ նա հանդես էր գալիս 2025 թվականի ամռանից։

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 14 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: