ՊՍԺ-ի կիսապաշտպանը տեղափոխվել է Լա Լիգա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերը փոխել է ակումբային գրանցումը և կխաղա «Ռեալ Սոսյեդադում»։

Բասկյան ակումբը իր էջում հայտարարել է 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին, որի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է չորս մրցաշրջանի համար՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ գործարքի արժեքը կազմել է ութ միլիոն եվրո։ Սոլերը նախորդ մրցաշրջանն անցկացրել է Անգլիայի առաջնությունում՝ վարձավճարով պաշտպանելով «Վեսթ Հեմի» գույները։ Իսպանացին «Մուրճերի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։