Պաշտպան Մարկ Գեհին բուժզննում է անցել «Լիվերպուլի» կազմում՝ «Քրիսթալ Փելասից» հնարավոր տեղափոխությունից առաջ։ Սակայն, ինչպես հաղորդում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, Անգլիայի հավաքականի խաղացողի տրանսֆերը կարող է ձախողվել։
Պատճառն այն է, որ «Քրիսթալ Փելասը» ժամանակ չունի գտնելու այնպիսի խաղացողի, որը կարող է համարժեք փոխարինել Գեհիին պաշտպանության կենտրոնում։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Լիվերպուլը» և «Քրիսթալ Փելասը» համաձայնության են եկել Գեհիի տրանսֆերի պայմանների շուրջ։
Եթե գործարքը կայանա, մերսիսայդցիները կվճարեն ավելի քան 50 միլիոն եվրո։