Մանուել Ականջին կարիերան կշարունակի «Ինտերում»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին կարիերան կշարունակի «Ինտերում»։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շվեյցարացի ֆուտբոլիստը միլանյան ակումբում հանդես կգա վարձավճարով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ «Ինտերը» դրա դիմաց մանկունիականներին կվճարի 2 միլիոն եվրո։

Գործարքում ներառված է նաև գնման պայման․ մրցաշրջանի ավարտին «Ինտերը» կարող է Ականջիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Այդ կետը կդառնա պարտադիր, եթե «ներաձուրին» նվաճի Ա Սերիայի տիտղոսը, իսկ Ականջին մասնակցի հանդիպումների 50 տոկոսից ավելիին։

Ականջիի տեղափոխությունից հետո սպասվում է, որ թիմը կլքի ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը, որի նկատմամբ հետաքրքրված է «Մարսելը»։