«Մանչեսթեր Յունայթեդի» երեք նախկին մարզիչներ մեկ շաբաթվա ընթացքում հեռացվել են գլխավոր մարզչի պաշտոնից։
Օգոստոսի 28-ին Ուլե-Գունար Սուլշերը հեռացավ «Բեշիկթաշից», օգոստոսի 29-ին՝ Ժոզե Մոուրինյոն՝ «Ֆեներբախչեից», իսկ սեպտեմբերի 1-ին՝ Էրիկ տեն Հագը «Բայերից»։
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին, Սուլշերը՝ 2018-ից 2021 թվականներին, իսկ Տեն Հագը՝ 2022-ից 2024 թվականներին։
Ռուբեն Ամորիմը ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը 46 խաղերից հաղթել է ընդամենը 18-ում։