Չիլիացի 36-ամյա հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով նախորդ մրցաշրջանը անցկացրել է «Ուդինեզեում», կշարունակի իր կարիերան իսպանական «Սևիլիայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ չիլիացին կկնքի մեկ տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի բժշկական զննումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 1-ին։
Նշենք, որ Եվրոպայում Ալեքսիսը հասցրել է խաղալ նաև «Ուդինեզեում», «Արսենալում», «Բարսելոնայում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մարսելում»։