«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը արձագանքել է Լա Լիգայի երրորդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ ոչ-ոքիին (1-1):
«Շատ դժվար խաղադաշտ էր, մեզ պակասում էր ինտենսիվությունը։ Մենք պետք է դասեր քաղենք դրանից, ընդմիջումից հետո վերադառնանք անցյալ տարվա ինտենսիվությամբ և հաղթենք որքան հնարավոր է շատ խաղերում։
Գոլը խփվեց ստանդարտից։ Մենք պետք է շարունակենք խաղալ մեր ֆուտբոլը, մինչև վերջ հավատարիմ մնանք մեր գաղափարներին և փորձենք հաղթել։
Իմ գոլը 11 մետրանոցից՞։ Այն նշանակվեց իմ նկատմամբ կատարված խախտման համար։ Եթե թիմակիցներս վստահեն ինձ, ես կիրացնեմ 11 մետրանոցները», – Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։