Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Յուվենտուսը» համաձայնության է եկել «Լայպցիգի» հարձակվող Լոիս Օփենդայի տրանսֆերի հարցում։
Թուրինյան ակումբը 25-ամյա բելգիացու համար կվճարի 40 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Լոիս Օփենդան «Լայպցիգում» հադես է գալիս 2023 թվականից։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը անցկացրել է 93 հանդիպում, խփել 41 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։