Նիկոլաս Ջեքսոնը չի տեղափոխվի «Բավարիա»

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կմնա լոնդոնյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հրաժարվել է գնել 24-ամյա սենեգալցուն։ Հաղորդվել է նաև, որ լոնդոնցիները չեղարկել են տրանսֆերը հարձակվող Լիամ Դելապի վնասվածքի պատճառով։

2024/25 մրցաշրջանում Ջեքսոնը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում խփել է 13 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։