«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը դարձավ 21-րդ դարի Լա Լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 11 մետրանոց հարված է իրացրել՝ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի 40-րդ րոպեին։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի տանը՝ «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի «Վալենսիային»։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին։