Ռեկորդային տրանսֆեր Պրեմիեր Լիգայում․ Ալեքսանդր Իսակը միանում է «Լիվերպուլին»

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Նյուքասլի» հետ հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կկազմի 130 միլիոն ֆունտ (150 միլիոն եվրո)։ Սա Պրեմիեր Լիգայի համար ռեկորդային տրանսֆեր է։ Այսօր Իսակը բժշկական զննում կանցնի՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելուց առաջ, որը համաձայնեցվել էր մի քանի ամիս առաջ։

Մինչ այս, Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը Վլորիան Վիրցն է, որը «Բայերից» «Լիվերպուլ» տեղափոխվեց ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 125 միլիոն եվրոյի դիմաց։

Իսակը «Նյուքասլում» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս ընթացքում շվեդ հարձակվողը ակումբի կազմում անցկացրել է 109 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում գրանցել է 62 գոլ և 11 գոլային փոխանցում։