Բրազիլիայի հավաքականը հարձակման գծում կորուստ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մաթեուս Կունյան, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Բարնլիի» հետ կայացած խաղում (3:2) վնասվածք էր ստացել, չի մասնակցի Բրազիլիայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ասոցիացիան։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Կունյայի փոխարեն հրավիրել է «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Սամուել Լինոյին։

Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերին կանցկացնի ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական փուլի վերջին երկու խաղերը։