Մանուել Ականջին պատասխանել է «Միլանին»

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին մերժել է «Միլան» տեղափոխվելու առաջարկը։ «Ռոսոներիները» համարվում էին 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդները, բայց դեռևս չեն կարողացել համաձայնության գալ նրա հետ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ շվեյցարացին չի համոզվել իտալական ակումբի առաջարկած պայմանագրի պայմաններով։ Բացի այդ, խաղացողը ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգային մասնակցող թիմում։

Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Մանուել Ականջիին մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Քաղաքացիների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։