«Ասթոն Վիլան» ձեռք կբերի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանին

Պաշտպան Վիկտոր Լինդելոֆը, որը հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր ելույթներով, մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լինդելոֆը կշարունակի իր կարիերան «Ասթոն Վիլայում»։

Շուտով 31-ամյա Լինդելոֆը կանցնի բժշկական զննում «Ասթոն Վիլայի» համար։ Շվեդը կկնքի երկու մրցաշրջանի պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Վիկտոր Լինդելոֆը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 284 խաղ, խփել 4 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Շվեդը այս ամառ դարձել է ազատ գործակալ։ «Ասթոն Վիլան» 2025/2026 մրցաշրջանում կներկայացնի Անգլիան Եվրոպա լիգայում։