«Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն չեն կարողանում համաձայնության գալ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը» երկար ժամանակ չեն կարողանում հաջողությամբ ավարտել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերի շուրջ բանակցությունները, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի դարպասապահի հնարավոր տեղափոխության հիմնական խնդիրը խաղացողի բարձր աշխատավարձն է։ Նշվում է, որ տեղափոխության դեպքում Դոննարումման պահանջում է ակումբում երկրորդ ամենաբարձր աշխատավարձը՝ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդից հետո։

Նախկինում Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», բայց այս պահին մանկունիանցիները դուրս են եկել բանակցություններից։

Օգոստոսի 12-ին Դոննարումման հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին։