«Միլանը» հետաքրքրված է «Լիվերպուլի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը կարող է շարունակել իր կարիերան իտալական Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Միլանը» պաշտոնական առաջարկ է ուղարկել «Լիվերպուլին» 28-ամյա Գոմեսի հետ պայմանագիր կնքելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մերսիսայդցիները» պատրաստ են բաց թողնել պաշտպանին, բայց միայն այն դեպքում, եթե կարողանան նոր պաշտպան ձեռք բերել։

Գոմեսի պայմանագիրը Անգլիայի չեմպիոնի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։