«Յուվենտուսը» շարունակում է բանակցություններ վարել Ռանդալ Կոլո-Մուանիի շուրջ

«Յուվենտուսը» շարունակում է բանակցություններ վարել «Պարի Սեն Ժերմենի» հետ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի շուրջ։ «Ծեր Սինյորան» դեռևս չի կարողացել համաձայնության գալ փարիզցիների հետ, չնայած ֆուտբոլիստի՝ Թուրին վերադառնալու ցանկությանը։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ «Յուվենտուսը» փորձում է համոզել ՊՍԺ-ին բաց թողնել Կոլո-Մուանիին վարձակալության հիմունքով՝ գնման իրավունքով, մինչդեռ ֆրանսիական գրանդը պնդում է վարձակալության հիմունքով՝ գնման պարտավորությամբ։

Հիշեցնենք, որ Ռանդալ Կոլո-Մուանին անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։